«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Սրտաբանության կլինիկայի բժիշկները՝ կլինիկայի ղեկավար Անդրանիկ Մշեցյանի գլխավորությամբ, Լոնդոնում մասնակցել են տարվա ամենամեծ սրտաբանական միջոցառմանը։ Եվրոպական սրտաբանների միության համաժողովը (ESC- European Society of Cardiology 2024) այս անգամ տևել է 4 օր՝ բավական հագեցած օրակարգով:
Ներկայացվել են սրտաբանության նոր ուղեցույցները, քննարկվել են տարբեր կլինիկական դեպքեր, բուժման նոր մոտեցումներ, կազմակերպվել են տեխնոլոգիական workshop-եր, որի ժամանակ բժիշկները ծանոթացել են սրտաբանության ոլորտի նորագույն սարքավորումներին, ինչպես նաև անցել են վերապատրաստումներ։
Մասնակցության շնորհիվ մեր մասնագետները (Անդրանիկ Մշեցյան, Աննա Ամատունի, Լիլիթ Ալեքսանյան, Աննա Օրդյան, Անուշ Սարգսյան, Էդուարդ Էլլարյան,) ձեռք են բերել ESC 2024-ի կողմից տրվող միջազգային որակավորման կրեդիտներ:
.png)