Գլխավոր Ավելին

Զարուհի Գևորգյանը՝ International Medical Equipment Exhibition

Վերջերս Չինաստանում կայացած International Medical Equipment Exhibition & Scientific Conference -ին որպես զեկուցող մասնակցել է նաև «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Լաբորատորիայի վարիչ, ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, դոցենտ Զարուհի Գևորգյանը։

Մեր գործընկերոջ զեկույցը սրտային մարկերների մասին էր, որում ներկայացված էին համալսարանական հիվանդանոցում կատարված հետազոտությունները, կլինիկական դեպքերը։

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում էին լաբորատոր բժշկության տասնյակ հազարավոր առաջատար մասնագետներ, իսկ ցուցահանդեսին առաջատար ընկերությունները ներկայացնում էին ոլորտի նորարական տեխնոլոգիաները։

Նման միջոցառման մասնակցությունը լավ հնարավորություն է բժշկության բնագավառում վերջին զարգացումներին ծանոթանալու, նոր համագործակցություններ, կապեր հաստատելու և կուտակած փորձը, գիտելիքները համալսարանական հիվանդանոցում կիրառելու համար։

Շնորհավորում ենք մեր գործընկերոջը մասնագիտական հերթական ձեռքբերման առթիվ։ Հաճելի է արձանագրել, որ համալսարանական մասնագետները ակտիվորեն մասնակցում են տարբեր միջազգային կոնֆերանսների և լավագույնս հանդես գալիս՝ ներկայացնելով նաև մեր երկրում իրականացվող աշխատանքները։

×
facebook sharing button facebook