Գլխավոր Ավելին

Կատարվել է հետանցքի ճաքի լազերային վիրահատություն

28-ամյա պացիենտը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով շուրջ մեկ տարի շարունակվող արյունային արտադրությունից, հետանցքի շրջանում ցավերից աղիները գործելու ժամանակ և դրանից անգամ ժամեր հետո։

Կոլոպրոկտոլոգիայի կլինիկայի բժիշկ-կոլոպրոկտոլոգ Karine Avanesyan-ի կողմից կատարվել է հետանցքի ճաքի լազերային վիրահատություն։ Վիրահատությունն անցել է բարեհաջող, պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից հենց վիրահատության հաջորդ օրը։

Կարինե Ավանեսյանը նշում է, որ լազերային վապորիզացիան հետանցքի ճաքի բուժման վիրահատական փոքր ինվազիվ մեթոդ է, որն ունի բազում առավելություններ։ «Նախ լազերային վիրահատությունները սովորաբար ավելի քիչ ինվազիվ են, քան ավանդական վիրահատական մեթոդները, հետվիրահատական շրջանը գրեթե անցավ է, իսկ վերականգնումը՝ արագ քանի որ լազերը խթանում է արյունամատակարարումը և հյուսվածքների արագ վերականգնումը, կարճ վերականգնողական շրջանի շնորհիվ պացիենտները շուտ են վերադառնում բնականոն կյանքին»,-նշում է բժիշկ Ավանեսյանը։

×
facebook sharing button facebook