Գլխավոր Ավելին

Համալսարանական բժիշկը հաղթել է UEG դրամաշնորհային մրցույթում և վերապատրաստվել Իսպանիայում

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգ, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների (Գաստրոէնտերոլոգիա և հեպատոլոգիա) ամբիոնի դասախոս Էդմոնդ Բաղդասարյանը հաղթել է UEG - United European Gastroenterology-ի կողմից կազմակերպված դրամաշնորհային մրցույթում և հուլիսի 1-15-ը վերապատրաստվել Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքի` Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքում՝ նույն բաժանմունիքի ղեկավար, Իսպանիայի գաստրոէնտերոլոգիայի ասոցիացիայի նախկին նախագահ, պրոֆեսոր Էնրիկե Դոմինգես-Մունոզայի մոտ։

Վերապատրաստումը անցկացվել է գաստրէնտերոլոգիայի տարբեր ճյուղերում, ինչպիսիք են`
1․ աղիների բորբոքային հիվանդություն
2․ հեպատոլոգիա (այդ թվում պոստ տրանսպլանտ)

3  պանկրեատոլոգիա
4․ աղեստամոքսային համակարգ ֆունկցիոնալ հիվանդություններ։

Էդմոնդ Բաղդասարյանը նշում է, որ վերապատրաստման շրջանակում մասնակցել է պացիենտների վարմանը, խորհրդատվությունների անցկացմանը, կոնսիլիումների: Երիտասարդ գաստրոէնտերոլոգ-հեպատոլոգի համար այս վերապատրաստումը կարևոր էր փորձի փոխանակման և կապերի ստեղծման առումով, այն մոտիվացիայի աղբյուր էր՝ նոր նախաձեռնություններով և գաղափարներով վերադառնալու։

«Հաճելի էր մեկ անգամ ևս համոզվել, որ մեր կլինիկայում պացիենտների վարումը իրականացնում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխան, սա, իհարկե, մասնագետին ավելի ինքնավստահություն և համարձակություն է հաղորդում»,-ասաց Էդմոնդ Բաղդասարյանը

×
facebook sharing button facebook