Ռևմատոլոգիայի բաժանմունքի վարիչ Վալենտինա Վարդանյանը և բաժանմունքի բժիշկներ Նունե Մանուկյանը, Սոնա Մարդոյանը և Աննա Սարգսյանը հունիսի 12-15-ը Վիեննայում մասնակցել են Eular (Եվրոպական հակառևմատիկ լիգա) ամենամյա ռևմատոլոգիայի կոնգրեսին:
Մեր բժիշկները ներկայացրել են հետազոտական աշխատանք, որը իրականացվել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում: Մասնավորապես, ուսումնասիրվել է պարբերական հիվանդությամբ 184 բուժառունների տվյալներ: Հայտնաբերվել է որոշ սպեցիֆիկ մուտացիաների և հոդային համախտանիշի միջև կապը, որոշվել է պացիենտերի քանակը, ովքեր ունեն անորոշ գենետիկական անալիզի արդյունք, սակայն պարբերական հիվանդության կլինիկական դրսևորումներ, որոշվել է պացիենտների թիվը, ովքեր ունեն իզոլացված հոդային համախտանիշ, ուսումնասիրվել է սակրոիլեիտի տարածվածությունը պարբերական հիվանդության շրջանակներում և կապը HLA B27 կրելիության հետ:
Թեման շատ արդի էր և հետաքրքիր, քանի որ պարբերական հիվանդությունը առավել տարածված է Հայաստանում և հնարավորություն կա ընդգրկելու և հետազոտելու մեծ թվով պացիենտների տվյալներ: Հոդվածը տպագրվել է Annals of the Rheumatic Disease միջազգային հայտնի ամսագրում:(https://ard.bmj.com/content/83/Suppl_1/1120.1)
Կոնգրեսին մասնակցում էին աշխարհի ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ: Զեկույցները հագեցած էին բուժման նորագույն մոտեցումներով, մասնավորապես՝ ներկայացվել են բուժման նոր ուղեցույցներում սպասվելիք փոփոխությունները: Համալսարանական հիվանդանոցի բժիշկները վերադարձել են զինված նոր գիտելիքով և դրանք պրակտիկայում կիրառելու մեծ պատրաստակամությամբ:
.png)