«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բժիշկ-ալերգոլոգ, ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ Սոնա Հարությունյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքում վերջերս մասնակցել է Ալերգիայի և Կլինիկական Իմունոլոգիայի Եվրոպական Ակադեմիայի (EAACI) տարեկան կոնգրեսին։
Միջոցառումը ամփոփում էր ոլորտի գիտական հայտնագործությունները և դրանց գործնական կիրառումը։ EAACI-ի շրջանակում ոլորտի առաջատար մասնագետները ներկայացրել են իրենց երկրում առկա մոտեցումները, ընդգծել միջազգային ուղեցույցներին հետևելու կարևորությունը։
Սոնա Հարությունյանը նշում է, որ նման միջոցառումներին մասնակցելը խիստ անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաների ներդրման համար եւ նպաստում է մեր երկրում ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի զարգացմանը միջազգային չափորոշիչների համաձայն։
.png)