Գլխավոր Ավելին

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժների մասնակցությունը միջազգային կոնգրեսին

Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքում հունիսի 20-22-ը տեղի ունեցավ Վիրաբուժության Եվրոպական Միության (ESS - European Society of Surgery) 26-րդ կոնգրեսը, որին մասնակցում էին Եվրոպայի և Ասիայի առաջատար կլինիկաների վիրաբույժներ, որոնց թվում էին Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ մասնագետներ և կլինիկական օրդինատորներ:

Կոնգրեսի ընթացքում հայ վիրաբույժները հանդես եկան հետաքրքիր զեկուցումներով: «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներ պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը և Ա.Յու.Ալեքսանյանը ներկայացրեցին զեկուցումներ, որոնք հետաքրքրությամբ ընդունվեցին լսարանի կողմից:

Զեկուցումները ներկայացնում էին համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի բազմամյա աշխատանքի արդյունքները ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների և կոլոռեկտալ քաղցկեղի վիրաբուժական բուժման վերաբերյալ:

Վիրաբուժության Եվրոպական Միության վարչության նիստի ժամանակ որոշում կայացվեց հաջորդ կոնգրեսն անցկացնել Իտալիայի Վիրաբույժների միության հետ համատեղ Բարի քաղաքում 2025թ. հոկտեմբերի 5-8-ը:

×
facebook sharing button facebook