Գլխավոր Ավելին

Հերթական բարդ վիրահատությունը

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել Մոսկվայի «Եվրոպական» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.դ., պրոֆ. Ա.Վ. Չժաօի մասնակցությամբ: Պացիենտը դիմել էր ընդհանուր լեղածորանի քաղցկեղի կապակցությամբ («Կլացկինի» ուռուցք):

Վիրաբույժ Խաչիկ Այվազյանի գլխավորությամբ, ասիստենտ Հայկ Մաթևոսյան, անեսթեզիոլոգ Լևոն Թորոսյան, կատարվել է վիրահատական միջամտություն՝ ձախակողմյան հեմիհեպատէկտոմիա ընդհանուր լեղածորանի հետ միասին, հեպատիկոյեյունո բերանակցման ձևավորում:

Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, պացիենտը դուրս է գրվել 7-րդ օրը:

×
facebook sharing button facebook