«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում այս հինգշաբթի կայացած գիտական լսման թեման կանանց առավել հաճախ հանդիպող սեռական խանգարումներն էին: Զեկուցեց Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Ագնեսա Մալխասյանը։
Նա ներկայացրեց հաճախ հանդիպող սեռական խանգարումները, անդրադարձավ հորմոններին, օրգազմին վերաբերող հարցերին, այդ թվում՝ վերջինիս խանգարմանը, առաջացման պատճառներին, բուժման տարատեսակ մոտեցումներին։
Գործընկերները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին, որոնք վերաբերում էին կրթական մակարդակ և անօրգազմիա կապին, G կետին, գրգռված աղու համախտանիշի և սեռական խանգարումների միջև եղած կապին, ռեկտոցելեով պայմանավորված սեռական խանգարումների բուժման մեթոդներին։
.png)