Գլխավոր Ավելին

Համալսարանականները՝ Heart failure 2024 համաշխարհային կոնգրեսի մասնակից

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ընդհանուր թերապիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Զինաիդա Տիտալի Ջնդոյանը, ԵՊԲՀ պուլմոնոլոգիայի և նեֆրոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմինե Միքայելի Մինասյանը, սրտաբաններ Արթուր Ալֆրեդի Ավետիսյանը և Նունե Ալբերտի Ավետիսյանը մայիսի 11-14-ը Լիսաբոնում մասնակցել են Heart failure 2024 համաշխարհային կոնգրեսին:

Կոնգրեսի ձևաչափը ինտերակտիվ էր, ուղեկցվում էր բուռն քննարկումներով, խնդրահարույց կլինիկական դեպքերի քննարկմամբ:

Մասնակցությունը գիտաժողովին կարևոր և արդյունավետ էր նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման առումով։

Զեկույցները վերաբերում էին սրտային անբավարարության բուժման նորագույն մոտեցումներին, առանձնակի ուշադրություն են դարձրել սրտի ամիլոիդոզի վարման առանձնահատկություններին: Ելույթներով են հանդես եկել ոլորտի հայտնի գիտնականները:

Heart failure 2024 համաշխարհային կոնգրեսին պրոֆ.Զ.Տ.Ջնդոյանի և Ա.Մ.Մինասյանի կողմից ներկայացվել էր աբստրակտ-հոդված, որը ցուցադրվել էր պոստերի ձևով:

×
facebook sharing button facebook