Գլխավոր Ավելին

Նրանք կերտում են բժշկության ապագան․ շնորհավոր սեպտեմբերի 1

Օրական 1000 ուսանող, 130 կլինիկական օրդինատոր, 120 դասախոս, ԵՊԲՀ 24 ամբիոն, 100-ից ավելի ուսումնական սենյակ և լսարան, ավելի քան 10 սենյակ կլինիկական օրդինատորների համար։

Սրանք ընդամենը «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի կրթական գործունեությունից մի քանի տվյալներ են, համալսարանական հիվանդանոցը կրթական դարբնոց դարձնելու ծրագիրը եղելություն է, ուստի կարող ենք մեզ թույլ տալ Սեպտեմբերի 1-ը նաև մեր տոնը համարելու։

Սիրելի գործընկերներ, դասախոս-բժիշկներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկի, գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Շնորհակալ ենք Ձեր աշխատանքի, նվիրման և գործադրած ջանքերի համար, այսօր Ձեր գիտելիքներով, փորձով ոչ միայն փրկում եք կյանքեր, բարելավում հազարավորների առողջությունը, այլև կերտում բժշկության ապագան՝ ուրախանալով ձեր աշակերտների հաջողություններով, ոգեշնչելով նրանց հասնելու բարձունքների։

Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ, ովքեր ուղղակի և անուղղակի մասնակից են հիվանդանոցում կրթական գործունեության կազմակերպմանը։ Շարունակական հաջողություններ, ձեռքբերումներ և վերելքներ ենք մաղթում նոր ուսումնական տարում։

×
facebook sharing button facebook