Ծնվել եմ 1947 թ. ք. Երևանում ծառայողների ընտանիքում:
1965 թ. ընդունվել և 1971 թ. գերազանցությամբ ավարտել եմ ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:
1971-1972 թթ. – բժիշկ-ինտերն Հոկտեմբերյանի շրջանային բուժմիավորումում (Հանրապետական կլինիկական հիվանդանոցի բազայի վրա):
1972-1974 թթ.- ք. Երևանի №4 պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ:
1974 թ-ից աշխատել եմ Բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ:
1975 – 1976 թթ. նույն ինստիտուտում անցել եմ մասնագիտացում և ստացել բժիշկ – ինֆեկցիոնիստի որակավորում:
1977 - 1994 թթ.- նույն ամբիոնում ասիստենտ (1993 թ - ից ԵԲՊԿԻ-ը վերանվանվել է Առողջապահության ազգային ինստիտուտի):
1990թ. պաշտպանել եմ թեկնածուական թեզը «Фосфолипазный тест в дифференциальной диагностике вирусных гепатитов и подпеченочных желтух» (14.00.05 – ներքին հիվանդություններ, 14.00.10 – ինֆեկցիոն հիվանդություններ):
1994 – 2000թթ.–ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ:
1994 – 1995 թթ. – համատեղության կարգով աշխատել եմ ԵՊԲԻ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ:
2000-2009 թթ.-նույն ամբիոնի դոցենտ:
2007 թ – ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ:
2009-2011թթ.–ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ:
2011 թ. ից աշխատում եմ Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ:
Մանկավարժական գործունեությունն ուղղված է բժիշկ-ինֆեկցիոնիստների հետբուհական և շարունակական կրթությանը:
Մասնակցել եմ ամբիոնի վերապատրաստման արտագնա դասընթացներին հանրապետության մարզերում և Արցախում: Հանդիսանում եմ ԱՄՆ ՀՕՖ «ՀՀ մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում» ծրագրի ինֆեկցիոն հիվանդությունների վարման ղեկավար:
Վարում եմ ծավալուն պրակտիկ աշխատանք: 2004-2020 թթ. համատեղությամբ աշխատել եմ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ: Բժիշկ – խորհրդատու եմ Համալսարանական N1, «Դիագնոստիկա» և «Իզմիրլյան» ԲԿ – ներում: 1977-2009 թթ եղել եմ ՍԳԼ ԲԿ-ում բժիշկ խորհրդատու:
Բազմիցս մեկնել եմ հանրապետության և Արցախի շրջաններ համաճարակային բռնկումների ժամանակ՝ տեղում պրակտիկ օգնություն ցուցաբերելու նպատակով, համագործակցում եմ տարբեր պրոֆիլի մասնագետների հետ:
Ակտիվ մասնակցում եմ հանրապետության բժշկական կյանքին, համագործակցում գիտական նախագծերում և ծրագրերում:
Բազմիցս ելույթ եմ ունեցել տարբեր կոնֆերանսներին, սեմինարներին և վարժանքներին: Հեռուստատեսության կողմից կազմակերպած բժշկական և հանրամատչելի հաղորդումներին ելույթ եմ ունեցել բնակչությանը հետաքրքրող ինֆեկցիոն հիվանդությունների հարցերի շուրջ:
Գիտական գործունեությունս բազմազան է և ընդգրկում է ինֆեկտոլոգիայի զանազան ոլորտները:
119 գիտական աշխատանքների, այդ թվում 2 ուսումնական, 5 ուսումնա-մեթոդական, 3 մեթոդական ձեռնարկների, 1 ազգային ուղեցույցի և 1 հեղինակային արտոնագրի համահեղինակ եմ:
Պարգևատրվել եմ ՀՀ ԱՆ 2005թ, 2012թ (2 անգամ) պատվոգրերով և ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի 2012թ. պատվոգրով: 2017 թ. ԵՊԲՀ ռեկտորի կողմից պատվոգրով:
.png)