Գլխավոր Ավելին

Վիգեն Արայիկի Ասոյան

1996թ. ընդունվել է և 2002թ. ավարտել  է ԵՊԲՀ Բուժական ֆակուլտետը:

2002-2003թթ-ին անցել է կլինիկական օրդինատուրա Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Մանրէաբանության ամբիոնում:

2003-2009թթ-ին աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշիչ կենտրոնում, որպես ղեկավար:

2005թ-ին պաշտպանել է թեկնածուական թեզը, ԺԴ.00.17 – Հանրային Առողջություն և առողջապահության կազմակերպում, և ԺԴ.00.16 - Համաճարակաբանություն մասնագիտություններով:

2005-2007թթ-ին անցել է ժամկետային զինվորական ծառայություն է ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունում, որպես բժիշկ-ինֆեկցիոնիստ:

2007- 2010թթ-ին աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի  Մանրէաբանության, Վիրուսաբանության և Իմունաբանության ամբիոնում, որպես դոցենտ:

2009թ-ին աշխատել  է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի  Շարունակական Բժշկական Կրթության  ֆակուլտետում, որպես դեկանի տեղակալ:

2013-2015թթ. աշխատել է որպես Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի  ռեկտորի օգնական:

2008-2010թթ-ին անցել է կլինիկական օրդինատուրա Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում:

2010թ-2014թթ-ին աշխատել է ՀՀ ԱՆ «Նորք»  ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական  բաժանմունքում, որպես բժիշկ – ինֆեկցիոնիստ:

2011թ-2018 աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում, որպես դոցենտ:

2014թ-2018 աշխատել է ՀՀ ԱՆ  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի զինվորական բաժանմունքում, որպես բաժանմունքի վարիչ:

2018թ-ին նշանակվել Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ:

2018- 2021թ. աշխատել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, որպես գլխավոր բժշկի տեղակալ:

2021թ.-ից աշխատում է «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտւտ» -ում, որպես ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար:

Կոնտակտ

Հեռախոս :

×
facebook sharing button facebook