Ծնվել է 17.04.1982թ․ Երևանում
1999թ․ ընդունվել և 2005թ․ գերազանցությամբ ավարտել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության ֆակուլտետը։
2005-2008թթ․ կլինիկական օրդինատուրա է անցել ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում, ստացել բժիշկ-ինֆեկցիոնիստի մասնագիտացում։
2007թ․ ընդունվել է ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոն՝ որպես ավագ լաբորանտ, 2008-ից որպես դասախոս։
2022թ․ մինչ օրս աշխատում է ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում՝ որպես դոցենտ։
2011-2015թթ․ աշխատել է Նորք ԻԿՀ-ում՝ որպես բժիշկ՝ վարակաբան։
2012-2017թթ․ եղել է ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի հայցորդ։
2017թ․ պաշտպանել է թեկնածուական թեզը «Ռոտավիրուսային վարակի կլինիկալաբորատոր բնութագիրը և ցիտոկինային պատասխանի դինամիկ փոփոխությունները» թեմայով և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։
2019-2020թթ․ աշխատել է Մուրացան համալսարանական հիվանդանոցում՝ որպես վարակաբան։
2019թ․ ԲՈԿ-ի կողմից ստացել է դոցենտի կոչում։
2019թ․-ից մինչ օրս ԵՊԲՀ Արհեստակցական միության անդամ է։
2020թ․ մինչ օրս աշխատում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում՝ որպես վարակաբան։
Ինֆեկցիոն հիվանդությունների միջազգային ասոցացիայի, Ինֆեկցիոնիստների հայկական ասոցացիայի անդամ է։
.png)