Անձնական տվյալներ
Ծննդյան թիվ 04 սեպտեմբերի 1955թ.
Կրթություն, ակադեմիական ակտիվություն և վերապատրաստումներ
1979թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը և անմիջապես սկսել է աշխատել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում:
1988թ. անցել է էնդոկրինոլոգիայի վերապատրաստում Մոսկվայում <<Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից մեթոդները>>:
1993թ. ՀՀ Բժիշկների կատարելագործման ինստիտուտում անցել է վերապատրաստում <<Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մեթոդները>>:
1994թ. Թերապիայի գծով ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ տրվել է բժիշկ-էնդոկրինոլոգի 1-ին կատեգորիայի որակավորում:
1998թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն <<Վահանաձև գեղձի սուր հիվանդությունների ժամանակ հումորալ իմունային համակարգի վիճակի գնահատումը և բուժման նորագույն մեթոդները>> թեմայով:
2002թ. ՀՀ Ազգային ինստիտուտում վերապատրաստվել է և ստացել լիցենզիա
2018թ. Վերապատրաստվել է Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Էնդոկրինոլոգիայի 7շաբաթյա կուրսի շրջանակներում և ստացել հավաստագիր:
2011-2019թթ. Մշտապես մասնակցել է դիաբետի եվրոպական ասոցիացիաների ամենամյա գիտաժողովներին Ամստերդամում, Դուբայում, Բեռլինում, Բարսելոնայում, Լիսաբոնում:
18 գիտական հոդվածների հեղինակ և 1 մոնոգրաֆիայի համահեղինակ է:
Զբաղվում է էնդոկրին բոլոր հիվանդությունների ստացիոնար և ամբուլատոր բուժմամբ: Տիրապետում է էնդոկրին բոլոր հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդներին՝ ըստ եվրոպական և ամերիկյան ասոիացիաների ուղեցույցների:
Բուժման հիմնական ուղղություններն են.
- Շաքարային դիաբետ, դիաբետիկ բարդությունների բուժում և պրոֆիլակտիկա,
- Վահանաձև և հարվահանաձև գեղձի հիվադություններ՝ վահանաձև գեղձի տարբեր պաթոլոգիաներ, դիֆուզ, տոքսիկ խպիպներ, աուտոիմուն օֆտալմոպատիա,
- Հիպերթիրոզ, հիպոթիրոզ,
- Հանգուցավոր խպիպի ժամանակակից ախտորոշում և բուժում,
- Հիպոֆիզի և մակերիկամների հիվանդություններ,
- Մենոպաուզա՝ ֆիզիոլոգիական պաթոլոգիական,
- Ճարպակալում:
.png)