Գլխավոր Ավելին

Ատոմ Արգամի Տեր-Գրիգորյան

1995թ. ավարտել է Մ.Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը՝ ընդհանուր բժշկություն մասնագիտությամբ:

Լինելով ուսանող՝ սովորել է Ա.Լ.Միքայելյանի անվան Վիրաբուժության Ինստիտուտում՝ «Ապագա Վիրաբույժների Դպրոց»-ում։

1995-1999 թթ․ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտում անցել է կլինիկական օրդինատուրա «Վիրաբուժություն» մասնագիտությամբ:

1996-1999 թթ․ աշխատել է Վիրաբուժության ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական միկրովիրաբուժության բաժանմունքում՝ որպես հերթապահ բժիշկ:

1999-2002 թթ․ սովորել է ասպիրանտուրա Ռուսաստանի վիրաբուժության գիտական կենտրոնում, ք.Մոսկվա:

2003թ-ից աշխատել է ՌԴ ԱԻՆ Կենտրոնական տարածաշրջանային փրկարարական կենտրոնում՝ որպես բժշկական ծառայության պետ:

2006թ-ին Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի ամբիոնում ավարտել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի վերապատրաստումը։

2006-2008 թթ․ աշխատելով որպես բժիշկ Օ.Մ. Ֆիլատով անվան թիվ 15 քաղաքային կլինիկական հիվանդանոցում՝ անցել է կլինիկական օրդինատուրա։

2015 թվականից ղեկավարել է Օդինցովոյի շրջանային հիվանդանոցի վնասվածքաբանության, օրթոպեդիայի և նյարդավիրաբուժության բաժանմունքը և եղել է 6-րդ տարածքային շրջանի գլխավոր մասնագետը։

Կատարել է բազմաթիվ արտագնա վիրահատություններ ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ արտերկրում։ Ծանր համակցված տրավմայի ոլորտում առաջատար մասնագետներից մեկն է, հիմնականում կատարել է կոնքի կոտրվածքների վիրահատական բուժում:

1993թ․ և 2020թ․մասնակցել և բուժօգնություն է ցուցաբերել Արցախում տեղի ունեցած մարտերի ընթացքում վիրավորներին և տուժածներին:

 

 

Կոնտակտ

Հեռախոս :

×
facebook sharing button facebook