Գլխավոր Ավելին
28.09.2022

Տիգրան Լևի Սուլթանյան

Ծնվել է 1957թ.  Թբիլիսի քաղաքում: Ընտանիքը Հայաստան տեղափոխվելուց հետո՝ 1964թ. ընդունվել է Երևանի թիվ 77 միջնակարգ դպրոցը, որը 1974թ. ավարտել է ոսկե մեդալով: Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում՝ ավարտելով այն 1980թ. կարմիր դիպլոմով:

Հետագա մասնագիտացումսը անցել է կլինիկական օրդինատուրայում  վիրաբուժության  Համամիութենական գիտական կենտրոնում  «Վիրաբուժություն»  մասնագիտությամբ, որից հետո աշխատել է անոթային բաժանմունքում, որպես վիրաբույժ:

Գործնական աշխատանքին զուգընթաց՝ զբաղվել  է գիտական հետազոտություններով, փորձարկումներով, որոնք ընդհանրացնելով՝ 1987թ. պաշտպանել է թեկնածուական թեզ (ղեկ. պրոֆ. Ա.Ա.Մկրտչյան, Վիրաբուժության ինստիտուտի տնօրեն-պրոֆ. Ա.Լ.Միքայելյան):

Հետագա գիտական գործունեությունը 1993-97թթ. շարունակել է Մոսկվա քաղաքում Վիրաբուժության Գիտական կենտրոնում՝ Ռուսաստանի ականավոր սիրտ-անոթային վիրաբույժ Յուրի Վլադիմիրի Բելովի ղեկավարության ներքո, որտեղ և պաշտպանել է դոկտորական ատենախոսությունս:

Հայաստան վերադառնալով 1997թ.՝ ղեկավարել է Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սիրտ-անոթային բաժանմունքը:

Առ այսօր գործնական  գործունեությունը ներառում է ավելի քան 10.000 վիրահատական միջամտություն:

Ավելի քան 300 տպագրված գիտական աշխատանքների հեղինակ է,  եղել է գիետական ղեկավար 10 թեկնածուական թեզերի:

Հայաստանի անգիոլոգների և անոթային վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է, Եվրոպական անոթային վիրաբույժների ասոցիացիայի անդամ (ESVS) :

Առաջին անգամ Հայաստանում ներդրել է բրախիոցեֆալ և վիսցերալ /միջընդերային/ զարկերակների վիրահատությունների  մեծամասնությունը՝ բազմահարկ ռեկոնստրուկցիաներով, կավա-ֆիլտրի տեղադրում , ներանոթային միջամտություններ, էնդովասկուլյար լազերային կոագուլյացիա, առաջարկել վերակառուցողական վիրահատություններ ազդրի խորանիստ զարկերակի վրա և այլն:

Ներկայումս գլխավորում է Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի, «Վլ.Ավագյանի անվան» և «Աստղիկ» բժշկական կենտրոնների անոթային վիրաբուժության բաժանմունքները :

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անոթաբանության եւ անոթային վիրաբուժության ամբիոն վարիչն է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Կոնտակտ

Հեռախոս :

×
facebook sharing button facebook