Ծնվել է 1947 թ. ք. Երևանում ծառայողների ընտանիքում:
1965 թ. ընդունվել և 1971 թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:
1971-1972 թթ. – բժիշկ-ինտերն Հոկտեմբերյանի շրջանային բուժմիավորումում (Հանրապետական կլինիկական հիվանդանոցի բազայի վրա):
1972-1974 թթ.- ք. Երևանի №4 պոլիկլինիկայի տեղամասային թերապևտ:
1974 թ-ից աշխատել է Բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ավագ լաբորանտ:
1975 – 1976 թթ. նույն ինստիտուտում անցել է մասնագիտացում և ստացել բժիշկ-ինֆեկցիոնիստի որակավորում:
1977 - 1994 թթ.- նույն ամբիոնում ասիստենտ (1993 թ- ից ԵԲՊԿԻ-ը վերանվանվել է Առողջապահության ազգային ինստիտուտի):
1990թ. պաշտպանել է թեկնածուական թեզը «Фосфолипазный тест в дифференциальной диагностике вирусных гепатитов и подпеченочных желтух» (14.00.05 -ներքին հիվանդություններ, 14.00.10 – ինֆեկցիոն հիվանդություններ):
1994 – 2000թթ.–ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ:
1994 – 1995 թթ. – համատեղության կարգով աշխատել է ԵՊԲԻ-ի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում որպես ասիստենտ:
2000-2009 թթ.-նույն ամբիոնի դոցենտ:
2007 թ – ին շնորհվել է դոցենտի գիտական կոչում բժշկագիտություն մասնագիտությամբ:
2009-2011թթ.–ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ:
2011 թ. ից աշխատում է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ:
Մանկավարժական գործունեությունն ուղղված է բժիշկ-ինֆեկցիոնիստների հետբուհական և շարունակական կրթությանը:
Մասնակցել է ամբիոնի վերապատրաստման արտագնա դասընթացներին հանրապետության մարզերում և Արցախում: Հանդիսանում է ԱՄՆ ՀՕՖ «ՀՀ մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում» ծրագրի ինֆեկցիոն հիվանդությունների վարման ղեկավար:
Վարում է ծավալուն պրակտիկ աշխատանք: 2004-2020 թթ. համատեղությամբ աշխատել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մեծահասակների բաժանմունքի վարիչ: Բժիշկ – խորհրդատու է Համալսարանական N1, «Դիագնոստիկա» և «Իզմիրլյան» ԲԿ-ներում: 1977-2009 թթ եղել է ՍԳԼ ԲԿ-ում բժիշկ խորհրդատու:
Բազմիցս մեկնել է հանրապետության և Արցախի շրջաններ համաճարակային բռնկումների ժամանակ՝ տեղում պրակտիկ օգնություն ցուցաբերելու նպատակով, համագործակցում է տարբեր պրոֆիլի մասնագետների հետ:
Ակտիվ մասնակցում է հանրապետության բժշկական կյանքին, համագործակցում գիտական նախագծերում և ծրագրերում:
Բազմիցս ելույթ է ունեցել տարբեր կոնֆերանսներին, սեմինարներին և վարժանքներին: Հեռուստատեսության կողմից կազմակերպած բժշկական և հանրամատչելի հաղորդումներին ելույթ է ունեցել բնակչությանը հետաքրքրող ինֆեկցիոն հիվանդությունների հարցերի շուրջ:
Գիտական գործունեությունը բազմազան է և ընդգրկում է ինֆեկտոլոգիայի զանազան ոլորտները:
119 գիտական աշխատանքների, այդ թվում 2 ուսումնական, 5 ուսումնա-մեթոդական, 3 մեթոդական ձեռնարկների, 1 ազգային ուղեցույցի և 1 հեղինակային արտոնագրի համահեղինակ է:
Պարգևատրվել է ՀՀ ԱՆ 2005թ, 2012թ (2 անգամ) պատվոգրերով և ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի 2012թ. պատվոգրով: 2017 թ. ԵՊԲՀ ռեկտորի կողմից պատվոգրով: