1996թ. ընդունվել է և 2002թ. ավարտել է ԵՊԲՀ Բուժական ֆակուլտետը:
2002-2003թթ անցել է կլինիկական օրդինատուրա Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Մանրէաբանության ամբիոնում:
2003-2009թթ աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի լաբորատոր ախտորոշիչ կենտրոնում՝ որպես ղեկավար:
2005թ պաշտպանել է թեկնածուական թեզը, ԺԴ.00.17 – Հանրային Առողջություն և առողջապահության կազմակերպում, և ԺԴ.00.16 - Համաճարակաբանություն մասնագիտություններով:
2005-2007թթ անցել է ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունում՝ որպես բժիշկ-ինֆեկցիոնիստ:
2007- 2010թթ աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Մանրէաբանության, Վիրուսաբանության և Իմունաբանության ամբիոնում՝ որպես դոցենտ:
2009թ աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Շարունակական Բժշկական Կրթության ֆակուլտետում՝ որպես դեկանի տեղակալ:
2013-2015թթ աշխատել է որպես Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ռեկտորի օգնական:
2008-2010թթ անցել է կլինիկական օրդինատուրա Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության Ազգային Ինստիտուտի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում:
2010-2014թթ աշխատել է ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի մանկական բաժանմունքում՝ որպես բժիշկ – ինֆեկցիոնիստ:
2011-2018թթ աշխատել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնում, որպես դոցենտ:
2014-2018թթ աշխատել է ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի զինվորական բաժանմունքում՝ որպես բաժանմունքի վարիչ:
2018թ նշանակվել է Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի վարիչ:
2018- 2021թթ աշխատել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ որպես գլխավոր բժշկի տեղակալ:
2021թ.-ից աշխատում է «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտւտ» -ում՝ որպես ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավար: