Ծննդյան տարեթիվ
1955 թ.,ք. Երևան
Կրթություն
1972թ.ընդունվել է և 1978թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ բուժական գործ մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեություն
1978-1979թթ. Հանրապետական կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում բժիշկ-ինտերն:
1979-1981թթ. աշխատել է Արագածի Շրջանային կենտրոնական հրվանդանոցում որպես վիրաբույժ:
1981-1982թթ.աշխատել է Արարատ քաղաքի ամբուլատորիայում որպես վիրաբույժ:
1982-1985թթ.աշխատել է Երևանի բազային բժշկական N1 ուսումնարանում որպես վիրաբուժության դասատու:
1985-1992թթ.աշխատել է Երևանի «Շտապ օգնության» ԳԲԿ-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր:
1992-2020թթ. աշխատել է Երևանի «Շտապ օգնության» ԳԲԿ-ի, ապա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ:
1992-2006թթ.աշխատել է Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի, ապա ՀՀ ԱՆ Առողջապահության Ազգային ինստիտուտի ընհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ՝ համատեղության կարգով:
2006թ. պաշտպանել է թեկնածուական թեզ «Վիրաբուժական տակտիկան կրծքավանդակի թափանցող հրազենային վնասվածքների դեպքում» թեմայով (ԺԴ. 00.15.«Վիրաբուժություն») և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2006-2011թթ. նշանակվել է ՀՀ ԱՆ ԱԱԻ-ի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտ՝ համատեղության կարգով:
2011-2021թթ..հրամանով հանդիսացել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր և կրծքային վիրաբուժության ամբիոնի դոցենտի պաշտոնակատար:
2018թ.- ից Թորակալ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ:
2020թ.-ից «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ-ի կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար:
2021թ.-ից ԵՊԲՀ-ի հետբուհանական և շարունակական կրթության ֆակուլտետի կրծքային վիրաբուժության ամբիոնի վարիչ:
Հեղինակ և համահեղինակ է 46 տպագրված գիտական աշխատանքների:
.png)