Գլխավոր Ավելին

Սասուն Խաչիկի Գրիգորյան

Անձնական տվյալներ

1946 թ., 1-ը հունիսի - Ծնվել է Թալինի շրջանի Վ.Սասնաշեն գյուղում /Արագածոտնի
մարզ/, տոհմիկ սասունցիների ընտանիքում:

Կրթություն

1962 թ. – Ավարտել է միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով:
1963 թ. – Ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը։
1969 թ. – Ավարտել է բուհը գերազանցության դիպլոմով: Ուսման տարիներին եղել է անվանական կրթաթոշակառու:
1969 - 1971 թթ. – Ծառայել է խորհրդային բանակում որպես զինվորական բժիշկ
/զորամասի բուժծառայության պետի պաշտոնում/:

Աշխատանք

1971 թ. - Երևանի շտապ օգնության կենտրոնի գծային բժիշկ:
1971 - 1974 թթ. – ԵՊԲԻ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր,
1974 - 1987 թթ. – Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ավագ լաբորանտ, վիրաբույժ,
1987 - 1989 թթ. – Ամբիոնի ասիստենտ,
1989 - 1991 թթ. – Ամբիոնի ավագ գիտաշխատող,
1991 - 1993 թթ. – Ամբիոնի դոցենտ,
1993 - 2000 թթ. – Ամբիոնի պրոֆեսոր,
1997 - 2017 թթ. - ՀՀ պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան Արյունաբանության գիտական կենտրոնի
կոնսուլտանտ վիրաբուժության գծով:
2000 - 2008 թթ. – ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ,
Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի /ներկայումս`
«Արամյանց» ԲԿ/ վիրաբուժական կլինիկայի ղեկավար:
2008 - 2016 թթ. - «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր:
2008 – 2021 թթ. - Կրթության Միջազգային ակադեմիայի գիտական քարտուղար:
2013 - 2016 թթ. – Կրթության Միջազգային ակադեմիայի գիտական գծով պրոռեկտոր:
2016 - 2017 թթ. - «Ժամանակակից վիրաբուժական կլինիկա» բժշկական կենտրոնի
վիրաբուժական կլինիկայի պրոֆեսոր:
2017 թ-ից մինչև օրս – ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր /Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում/:

1984 թ. - Պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:
1989 - 1991թթ. - Անցել է դոկտորանտուրա Մոսկվայի Ա.Վ.Վիշնևսկու անվան
Վիրաբուժության ինստիտուտում, որն ավարտելուց հետո։
1991 թ. - Պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը Մոսկվայում:
1991 - 1993 թթ. – ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ։
1993 - 2001 թթ. – ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի դեկան:

Գիտական գործունեություն, վերապատրաստումներ

Հեղինակ է 260-ից ավելի հրապարակված գիտական աշխատանքների, 6 ուսումնական
ձեռնարկների, 18 մեթոդական ցուցումների, 16 գյուտարարական առաջարկությունների: 3 գիրք
/մենագրություն/ պատրաստ են ներկայացնելու հրատարակության:
Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 3 թեկնածուական ատենախոսություն:
Գիտական զեկուցումներով հանդես է եկել հանրապետական, ԱՊՀ երկրների և միջազգային
/Իսրայել, Թուրքիա, Իսպանիա, ԱՄՆ, Ֆրանսիա/ գիտաժողովներում և կոնֆերանսներում:
 Բարձրագույն որակավորման վիրաբույժ է:

Վիրաբուժական գործունեությունը նվիված է ստամոքսի, աղիների, լյարդի, լեղուղիների, պանկրեասի,
փայծաղի վիաբուժական տարբեր հիվանդություններին և այդ օրգանների ուռուցքներին,
ճողվածքներին, վահանագեղձի, կրծքագեղձերի, արյան համակարգի հիվանդությունների և երակների
վիրաբուժությանը:

ՀՀ-ում առաջինն է ներդրել և կիրառել ախրորոշիչ որովայնադիտման /լապարասկոպիա/ եղանակը,
մշակել պարբերական հիվանդության վիրաբուժական հիմնախնդիրները /1974-1984 թթ./, ինչպես
նաև վիրաբուժական թարախային վարակի կանխարգելումը և բուժումը բժշկական ապլիկացիոն
սորբենտներով: Հայաստանում դարձյալ առաջինն է արյան համակարգի որոշ հիվանդությունների
ժամանակ կոնկրետ ցուցումներով կատարել փայծաղի հեռացումը /սպլենեկտոմիա/ ոչ թե սովորական`
որովայնային վիրամուտքով, այլ` կրծքավանդակի միջով` կրծքաստոծանիական մուտքով /2001 թ./:
Գիտական աշխատանքները նվիրված են ստամոքսի և 12 մ.ա. խոցային հիվանդությանը և
ուռուցքներին, լեղաքարային հիվանդությանը, լյարդի էխինոկոկոզին, մեխանիկական դեղնությանը,
ստամոքս-աղիքային արյունահոսություններին, հեմատոլոգիական հիվանդություններին, աղիքային
անանցանելիությանը, աղիքային խուղակներին, ենթաստամոքսագեղձի հիվանդություններին,
ճողվածքներին, պերիտոնիտներին, լապարասկոպիային, թարախային վիրաբուժական վարակներին,
պարբերական հիվանդությանը, խպիպին, կրծքագեղձերի բորբոքային և ուռուցքային
հիվանդություններին, երակների վիրաբուժությանը:

1998 - 2008 թթ. – ԵՊԲՀ վիրաբուժության գծով մասնագիտացված պաշտպանական
խորհրդի անդամ:
2002 թ-ից – «Հայաստանի վիրաբուժության լրաբեր»  /ռուսերեն լեզվով/ մասնագիտական
գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
2005 թ-ից – «Էնդոկրինոլոգիա» մասնագիտական գիտական հանդեսի խմբագրական
խորհրդի անդամ:
2016 թ-ից – «Ֆարմա» մասնագիտական գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:
1998 թ. – Ընտրվել է Բնական և հասարակական գիտությունների Միջազգային
ակադեմիայի /հայկական մասնաճյուղ/ իսկական անդամ /ակադեմիկոս/:
1998 թ. – Ընտրվել է ՌԴ Բնական գիտությունների Միջազգային ակադեմիայի
իսկական անդամ /ակադեմիկոս/:
2005 թ. – Ընտրվել է ՌԴ Բժշկատեխնիկական գիտությունների ակադեմիայի
իսկական անդամ /ակադեմիկոս/:
2011 թ. – Ընտրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի
իսկական անդամ /ակադեմիկոս/:

2000 թ. – Երկարամյա անբասիր գիտամանկավարժական և վարչական աշխատանքի
համար նրան շնորհվել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ոսկե
մեդալ»:
2005 թ. – Բժշկության ասպարեզում ունեցած ծառայությունների համար պարգևատրվել է
Բնական գիտությունների Եվրոպական հանձնաժողովի կողմից /Գերմանիա,
ք. Հանովեր/ Պաուլ Էրլիխի անվան դիպլոմով և ոսկե մեդալով:
2006 թ. – Պարգևատրվել է Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի պատվոգրով:
2011 թ. - Պարգևատրվել է Բնական գիտությունների Եվրոպական ակադեմիայի
հուշամեդալով:
2011, 2014, 2016 թթ. - Պարգևատրվել է Կրթության Միջազգային ակադեմիայի
պատվոգրով:
2016 թ. - Պարգևատրվել է ՀՀ ԱՆ պատվոգրով:

Անկուսակցական է: Ունի 3 զավակ:

Կոնտակտ

Հեռախոս : +374 91 46 29 72

×
facebook sharing button facebook