Կրթություն
1985-1993թթ․ ԵՊԲԻ, բուժական գործ
1993թ․ ԵՊԲԻ, ինտերնատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ
1993-1995թթ․ ԵՊԲԻ, կլինիկական օրդինատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ
2006թ․ Ազգային առողջապահության ինստիտուտ, մասնագիտացում՝ լապարասկոպիկ վիրաբուժություն
Մասնագիտական գործունեություն
2018-ից «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ-ի Աբդոմինալ և էնդոկրին վիրաբուժության կլինիկայի ղեկավար
2008-ից ԵՊԲՀ, վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար
2008-2018թթ․«Արմենիա» ՀԲԿ, վիրաբուժական կլինիկայի ղեկավար
2007-2008թթ․ «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական թիվ 1 բաժանմունքի վարիչ
2005-2008թթ․ ԵՊԲՀ, վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի դոցենտ
1996-2005թթ․ ԵՊԲՀ, վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ասիստենտ
1995-1996թթ․ ԵՊԲՀ, վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ
1990-1991թթ․«Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ ՓԲԸ-ի սրտային վիրաբուժության բաժանմունքի բուժակ
Գիտական գործունեություն
2013թ․ դոկտորական ատենախոսության պաշտպանություն՝ «Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտներ» թեմայով, շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան
2000թ․ թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ «Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրահատական բուժման մեջ» թեմայով, շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2018թ․ շնորհվել է պրոֆեսորի կոչում
125 գիտական հոդվածի, 3 ռացիոնալիզատորական առաջարկության (արավայնային վիրաբուժության բնագավառում) հեղինակ, «Վիրաբուժական հիվանդություններ» դասագրքի երկու հատորների մասնագիտական խմբագիր, «Վիրաբուժություն» ուսումնական ձեռնարկի 12 հատորների հեղինակ և խմբագիր
Մասնագիտական վերապատրաստումներ
2019թ․ վերապատրաստման դասընթաց, Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոն, Մոսկվա, ՌԴ
2016թ․ վերապատրաստման դասընթաց, Ա․Վ․ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունք, Մոսկվա, ՌԴ
2013թ․ ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժություն, Մեմմինգենի հիվանդանոց, Մյունխեն, Գերմանիա
Հասարակական գործունեություն
2018-ից ՀՀ ԱՆ խորհրդատու
2019-ից ԵՊԲՀ «Բժշկություն, գիտություն, կրթություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2016-ից ԵՊԲՀ «Նոր հայկական բժշկական ամսագիր» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2011-ից ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների ցիկլային մեթոդական հանձնաժողովի նախագահ
2008-ից «Վիրաբուժություն» մասնագիտական խորհրդի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ
1999-2007թթ․ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ուսմասվար
1996-1998թթ․ Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիայի անդամ
Անդամակցություն
2017-2018թթ․ Վիրաբուժություն եվրոպական միության (ESS) նախագահ
2016-ից Վիրաբուժություն եվրոպական միության (ESS) անդամ
2011-ից Էնդոսկոպիկ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի (EAES) անդամ
1995-ից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ
Պարգևատրումներ
2016թ․ «Մխիթար Հերացի» շքանշան
2010թ․ ԵՊԲՀ «Ոսկե շքանշան»
Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
.png)