|
  • Русский
  • English

Սուրեն Աղոյի Ստեփանյան, բ․գ․դ․, պրոֆեսոր

Սուրեն Աղոյի Ստեփանյան, բ․գ․դ․, պրոֆեսոր

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի աբդոմինալ և էնդոկրին վիրաբուժության կլինիկայի ղեկավար
Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբույժ

Կրթություն

1985-1993թթ․ ԵՊԲԻ, բուժական գործ

1993թ․ ԵՊԲԻ, ինտերնատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ

1993-1995թթ․ ԵՊԲԻ, կլինիկական օրդինատուրա՝ վիրաբուժություն մասնագիտությամբ

2006թ․ Ազգային առողջապահության ինստիտուտ, մասնագիտացում՝ լապարասկոպիկ վիրաբուժություն

 

Մասնագիտական գործունեություն

2018-ից Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Աբդոմինալ և էնդոկրին վիրաբուժության կլինիկայի ղեկավար

2008-ից ԵՊԲՀ, վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչի պաշտոնակատար

2008-2018թթ․”Արմենիա” ՀԲԿ, վիրաբուժական կլինիկայի ղեկավար

2007-2008թթ․ “Արմենիա” ՀԲԿ վիրաբուժական թիվ 1 բաժանմունքի վարիչ

2005-2008թթ․ ԵՊԲՀ, վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի դոցենտ

1996-2005թթ․ ԵՊԲՀ, վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ասիստենտ

1995-1996թթ․ ԵՊԲՀ, վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ավագ լաբորանտ

1990-1991թթ․ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի բուժակ

 

Գիտական գործունեություն

2013թ․ Դոկտորական ատենախոսության պաշտպանություն՝ “Որովայնի կպումային հիվանդության պաթոգենեզի, կանխարգելման և բուժման որոշ ասպեկտներ” թեմայով, շնորհվել է բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան

2000թ․ Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝ “Ստամոքսաելքը պահպանող վիրահատությունները ստամոքսի խոցային հիվանդության վիրահատական բուժման մեջ” թեմայով, շնորհվել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

2018թ․ Շնորհվել է պրոֆեսորի կոչում

125 գիտական հոդվածի, 3 ռացիոնալիզատորական առաջարկության (արավայնային վիրաբուժության բնագավառում) հեղինակ, “Վիրաբուժական հիվանդություններ դասագրքի երկու հատորների մասնագիտական խմբագիր, “Վիրաբուժություն ուսումնական ձեռնարկի 12 հատորների հեղինակ և խմբագիր

 

Մասնագիտական վերապատրաստումներ

2019թ․ Վերապատրաստման դասընթաց, Ն.Ն.Բլոխինի անվան ուռուղցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոն, Մոսկվա, ՌԴ

2016թ․ Վերապատրաստման դասընթաց, Ա․Վ․ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտի լյարդի և ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության բաժանմունք, Մոսկվա, ՌԴ

2013թ․ Ընդհանուր և լապարասկոպիկ վիրաբուժություն, Մեմմինգենի հիվանդանոց, Մյունխեն, Գերմանիա

 

Հասարակական գործունեություն

2018-ից ՀՀ ԱՆ խորհրդատու

2019-ից ԵՊԲՀ “Բժշկություն, գիտություն, կրթություն” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

2016-ից ԵՊԲՀ “Նոր հայկական բժշկական ամսագիր” ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

2011-ից ԵՊԲՀ վիրաբուժական հիվանդությունների ցիկլային մեթոդական հանձնաժողովի նախագահ

2008-ից “Վիրաբուժություն” մասնագիտական խորհրդի փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ

1999-2007թթ․ Վիրաբուժական հիվանդությունների թիվ 2 ամբիոնի ուսմասվար

1996-1998թթ․ Հայաստանի բժիշկ ուսանողների գիտական ասոցիացիայի անդամ

 

Անդամակցություն

2017-2018թթ․ Վիրաբուժություն եվրոպական միության (ESS) նախագահ

2016-ից Վիրաբուժություն եվրոպական միության (ESS) անդամ

2011-ից Էնդոսկոպիկ վիրաբույժների եվրոպական ասոցիացիայի (EAES) անդամ

1995-ից Վիրաբույժների հայկական ասոցիացիայի անդամ

 

Պարգևատրումներ

2016թ․ “Մխիթար Հերացի” շքանշան

2010թ․ ԵՊԲՀ “Ոսկե շքանշան”

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: