|
  • Русский
  • English

Արմինե Խաչատուրի Սիմոնյան, բ.գ.թ., դոցենտ

Արմինե Խաչատուրի Սիմոնյան, բ.գ.թ., դոցենտ

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանուր թերապիայի կլինիկայի բժիշկ-նեֆրոլոգ
Նեֆրոլոգ

Կրթություն

1990-1997թթ. ԵՊԲՀ, Ընդհանուր բժշկության ֆակուլտետ

1997-1999թթ. Մոսկվայի  Ի. Սեչենեվի անվ. բժշկական ակադեմիա, կլինիկական օրդինատուրա՝ նեֆրոլիգիա մասնագիտությամբ

2000-2003թթ. Մոսկվայի  Ի. Սեչենեվի անվ. բժշկական ակադեմիա, ասպիրանտուրա՝ Թերապիայի և մասնագիտական հիվանդությունների ամբիոն

 

Աշխատանքային գործունեություն

1999-2005թթ. ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոն, ավագ լաբորանտ

2005-2006թթ. Թիվ 139 պոլիկլինիկա, բժիշկ-նեֆրոլոգ, ք. Մոսկվա

2008-2010թթ. ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 1 ամբիոնի  ասիստենտ

2010-2018թթ. ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների թիվ 1  ամբիոնի  դոցենտ

2008-2019թթ․ Բժիշկ-օրդինատոր «Մուրացան» ՀՀ թերապիայի թիվ 1 կլինիկայում

2018թ.-ից ԵՊԲՀ Ներքին հիվանդությունների (Պուլմոնոլոգիա և նեֆրոլոգիա) ամբիոնի դոցենտ

2019թ․-ից Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ընդհանու թերապիայի կլինիկայի բժիշկ-նեֆրոլոգ

 

Գիտական գործունեություն

2003թ. Պաշտպանել է թեկնացուկան ատենախոսություն, ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում («Երիկամների ամիլոիդոզի կլինիկագենետիկ ռիսկի գործոնները պարբերական հիվանդության ժամանակ», 2003, Մոսկվայի  Ի. Սեչենեվի անվ. բժշկական ակադեմիա)

2014թ. Շնորհվել է դոցենտի գիտական կոչում` բժշկագիտություն մասնագիտությամբ:

2003-2016թթ. Հետազոտող. «ԱԱ ամիլոիդոզով հիվանդների մոտ երիկամային ֆունկցիայի անկումը կանխարգելելու համար ԿԻԱԿՏԱ™ դեղի արդյունավետության և անվտանգության միջազգային դիպվածային, կրկնակի կույր, պլացեբո հսկողական, 3 փուլի հետազոտություն»

Հեղինակ և համահեղինակ է 26 տպագիր աշխատանքների (1 ուսումնամեթոդական ձեռնարկ, 15 հոդված, 10 թեզիս):

Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովներին, վերապատրաստվել է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

 

Լեզուներ

Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: