|
  • Русский
  • English

Արմենակ Կարպի Էնֆենջյան, բ․գ․թ․, դոցենտ

Արմենակ Կարպի Էնֆենջյան, բ․գ․թ․, դոցենտ

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի կոլոպրոկտոլոգիայի ծառայության ղեկավար
ԵՊԲՀ կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ
Պրոկտոլոգ

Կրթություն

1967-1974թթ. – ԵՊԲՀ, բուժական գործ

1974-1975թթ. – ԵՊԲՀ, ինտերնատուրա քաղաքային 3-րդ հիվանդանոց

 

Աշխատանքային գործունեություն

1970-1977թթ. Երևանի շտապօգնության կայան, ֆելդշեր

1977թ. 8-րդ կլինիկական հիվանդանոցի պրոկտոլոգիայի բաժանմունքի օրդինատոր

1989-1993թթ. ՀԽՍՀ ԱՆ Պրոկտոլոգիայի Գիտահետազոտական ինստիտուտի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի վարիչ

1993-1996թթ. Բուլղարիայի հանրապետության Բլագոևգրադ քաղաքի հիվանդանոց, բժիշկ-պրոկտոլոգ

1996-1998թթ. Արտաշատի քաղաքային հիվանդանոց, բժիշկ-պրոկտոլոգ

1999-2000թթ. ՀՀ ԱՆ Պրոկտոլոգիայի Գիտահետազոտական ինստիտուտի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, բժիշկ-պրոկտոլոգ

2000-2010թթ. Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, կոլոպրոկտոլոգիայի բաժանմունք, բժիշկ-պրոկտոլոգ

2010թ.-ից  Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, գիտական հարցերով փոխտնօրեն

2011թ.-ից  «Հայաստանի վիրաբուժության լրաբեր» ամսագրի խմբագիր

2017թ.-ից Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ, կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ

 

Գիտական գործունեություն

1980թ.  ՀԽՍՀ Երևանի պետական Բժիշկների վերապատրաստման ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ

1987թ. Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան

1999թ.-ից ԵՊԲՀ կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ

250 գիտական աշխատանքի հեղինակ է, այդ թվում 2 մենագրության, 13 մեթոդական ցուցումների և ուսումնական ձեռնարկների: Ունի երկու հեղինակային վկայական: Վերջին հինգ տարիների ընթացքում «Հայաստանի վիրաբուժության լրաբեր» ամսագրում հրատարակել է 6 գիտական հոդված:

 

Մասնագիտական գործունեություն

Բալկանյան ասոցիացիայի և Եվրոպական հեռակա ուսուցման կենտրոնի պատվավոր պրոֆեսոր

2002թ. շնորհվել է ՌԴ Եվրոպական համալսարանի պրոֆեսորի կոչում

2002-ից Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր պրոֆեսոր

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: