|
  • Русский
  • English

Կոլոպրոկտոլոգիայի ծառայություն

Կոլոպրոկտոլոգիայի ծառայություն

Կոլոպրոկտոլոգիայի ծառայություն

Ղեկավար՝ Արմենակ Կարպի Էնֆենջյան

Բաժանմունքը հիմնադրվել է 2000թ․։ Այն հանդիսանում է ԵՊԲՀ կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի ուսումնական բազա ուսանողների, կլինիկական օրդինատորների և վերապատրաստվող բժիշկների համար։ Բացի այդ, բաժանմունքն ակտիվ զբաղվում է գիտական գործունեությամբ՝ գիտական աշխատանքների, ուսումնական ձեռնարկների հրապարակում և այլն։

Կոլոպրոկտոլոգիայի ծառայությունն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և կոնսերվատիվ (դեղորայքային) բուժում՝

  • Հետանցքի ճաք (սուր և քրոնիկ)
  • Թութք (սուր և քրոնիկ)
  • Անալ սֆինկտերի անբավարարություն
  • Քրոնիկական փորկապություն (սննդակարգային, դոլիխոսիգմա, մեգակոլոն, կոլոպտոզ և այլն)
  • Խոցային կոլիտ
  • Հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդություն
  • Կրոնի հիվանդություն
  • Գրգրված հաստ աղու համախտանիշ
  • Կոքցիգոդինիա, ուղիղ աղու նևրալգիա
  • Հետանցքի երկրորդային քոր

Կոլոպրոկտոլոգիայի ծառայությունն իրականացնում է հետևյալ հիվանդությունների ախտորոշում և վիրահատական բուժում՝

  • Հետանցքի ճաք (սուր և քրոնիկ)
  • Թութք (սուր և քրոնիկ)
  • Պարապրոկտիտ (սուր, անաէրոբ)
  • Ուղիղ աղու խուղակ
  • Ռեկտովագինալ խուղակ
  • Ռեկտոցելե
  • Ուղիղ աղու արտանկում
  • Պոչուկի էպիթելային ուղիներ (սուր և քրոնիկ)
  • Պոչուկի վնասվածքներ
  • Ուղիղ աղու և խթաղու ուռուցք
  • Մաշկի թարախային ախտահարում (սահմանափակ և տարածված)
  • Պերիանալ շրջանի սրածայր կոնդիլոմա
  • Շեքի սպիական դեֆորմացիա (ծննդաբերության, վնասվածքների և վիրահատությունների հետևանքով)
  • Անալ սֆինկտրի անբավարարություն
  • Ուղիղ աղու և խթաղու պոլիպ
  • Հաստ աղու դիվերտիկուլյար հիվանդություն
  • Դիֆուզ ընտանեկան պոլիպոզ

Մեր բժիշկները

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: