|
  • Русский
  • English

Նյարդավիրաբուժական ծառայություն

Նյարդավիրաբուժական ծառայություն

Նյարդավիրաբուժական ծառայություն

Ղեկավար՝ Արթուր Ռաֆիկի Ամրոյան, բ․գ․թ․

Նյարդավիրաբուժության բաժանմունքը հիմնադրվել է 1992թ․-ին։ Այն իրականացնում է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, ողնաշարի, գանգի ոսկրերի և փափուկ հյուսվածքների ուռուցքային, վնասվածքային, անոթային, դեգեներատիվ, բորբոքային հիվանդությունների և զարգացման արատներ ունեցող բուժառուների վիրահատական և կոնսերվատիվ բուժում:

Բուժումը տարվում է ըստ եվրոպական և ամերիկյան ընդունված մեթոդների և ստանդարտների:

Նյարդավիրաբուժական կլինիկան իրականացնում է հետևյալ հիվանդությունների կոնսերվատիվ և վիրահատական բուժում

  • Գլխուղեղի, ողնուղեղի և պերիֆերիկ նյարդների ուռուցքներ
  • Հիպոֆիզի ուռուցքներ /նաև տրանսնազալ եղանակով/
  • Գլխուղեղի, ողնուղեղի և պերիֆերիկ նյարդների վնասվածքներ
  • Գանգի ոսկրների և ողնաշարի վնասվածքներ
  • Անևրիզմաներ, արտերիո-վենոզ մալֆորմացիաներ, կարոտիդո-կավերնոզ բերանակցումներ
  • Գանգի և գլխուղեղի բնածին արատներ
  • Գլխուղեղի և ողնուղեղի թարախային և պարազիտար հիվանդություններ
  • Հիդրոցեֆալիա
  • Էպիլեպսիա
  • Միջողնային սկավառակների ճողվածքներ /այդ թվում՝ էնդոսկոպիկ և լազերաին վապորիզացիայի եղանակով/

Կլինիկայի բոլոր բժիշկները բազմիցս վերապատրաստվել են ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար նյարդավիրաբուժական կլինիկաներում:

Մեր բժիշկները

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության ծառայության նյարդավիրաբույժ

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: