|
  • Русский
  • English

ՔԿԱ վիրաբուժության ծառայություն

ՔԿԱ վիրաբուժության ծառայություն

ՔԿԱ վիրաբուժության ծառայություն

Էլ․ փոստ՝ entmiqayelyan@gmail.com

Ղեկավար՝ Գարեգին Ավետիքի Միրաքյան, բ․գ․թ․, դոցենտ

Ականջի Միկրովիրաբուժության կենտրոնը դոց․ Գ.Ա. Միրաքյանի ղեկավարությամբ գործել է 30 տարի Արմենիա ՀԲԿ-ում: 20․03․19-ից իր գործունեությունը ծավալում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում՝ որպես ՔԿԱ վիրաբուժության կլինիկա:

Մեր ծառայությունները

  • Օտովիրաբուժություն
  • Սուրդոլոգիա (աուդիոմետրիա, տիմպանոմետրիա)
  • Ֆոնիատրիկ ծառայություն
  • Քթի և ականջի էսթետիկ վիրաբուժություն
  • Քիթ-ըմպան-կոկորդի տիպային վիրահատություններ

Ուսումնական գործունեություն

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ՔԿԱ վիրաբուժության կլինիկան հանդիսանում է ԵՊԲՀ-ի բազա, որտեղ իրենց գործունեությունն են ծավալում ամբիոնի (դոցենտ, դասախոս) աշխատակիցները: Կլինիկական օրդինատորները, ուսանողները անցկացնում են ուսումնական և պրակտիկ գործունեություն:

Գիտական գործունեություն

«Արտաքին, միջին և ներքին ականջի ախտահարումների ժամանակ առաջացող լսողության խանգարման կլինիկա-մորֆոլոգիական ասպեկտները» գիտական թեմա (գիտ.ղեկավար ամբիոնի վարիչ պրոֆ. Ա.Կ. Շուքուրյան)

Ամբիոնի դասախոս Տաթևիկ Մարտիրոսի Փխրիկյանի կողմից կատարվում է թեկնածուական աշխատանք՝ «Թմբկաթաղանթի վերականգնման նոր մեթոդ» թեմայով:

Համագործակցություն

Dr. Robert Vincent, Causse Ear Clinic Beziers, France

Մեր բժիշկները

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: