|
  • Русский
  • English

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկա

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկա

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկա

Հեռախոս (քաղաք.): + 374 10 23 97 87

Հեռախոս (բջջ.): +374 91 42 10 02

Ֆաքս: +374 10 23 97 87

Էլ․ փոստ։ info@altmed.am

Վեբ կայք։ http://www.altmed.am

Facebook: Altmed

Instagram: altmed_medcenter

Linkedin: Alt Med

Ղեկավար՝ Վահան Մկրտչի Ավագյան, բ․գ․թ․, դոցենտ

ՄԵՐ ՄԱՍԻՆ 

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում հիվանդներին տրամադրվում է համալիր կանխարգելիչ, բուժական և վերականգնողական օգնություն` օգտագործելով ժամանակակից և այլընտրանքային դեղորայքային, ինչպես նաև ոչ դեղորայքային բուժման մեթոդներ (http://altmed.am/?p=5949).

  • «Ռեաբիլիտացիա» ծրագիր՝ վերականգնում հենաշարժական համակարգի վիրահատություններից (միջողային սկավառակի ճողվածքի հեռացում, հոդերի էնդոպրոթեզավորում և այլն), նյարդային ու սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից (գլխուղեղի կաթված (ինսուլտ), ինֆարկտ և այլն) և սպորտային վնասվածքներից (հոդերի, մկանների ու ջլերի գերձգում և այլն) հետո և այլն:
  • «Առողջ մեջք» ծրագիր՝ օստեոխոնդրոզի, սպոնդիլիոարտրոզի, միջողային սկավառակների պրոտրուզիաների և ճողվածքների ժամանակ (http://altmed.am/?p=2536):
  • «Առողջ կեցվածք» ծրագիր՝ սկոլիոզի, կիֆոսկոլիոզի, հարթաթաթության, ոտքերի տարբեր երկարության և թեք կոնքի համախտանիշների ժամանակ և այլն:
  • «Ոչ՜ օստեոպորոզին» ծրագիր՝ օստեոպենիայի և օստեոպորոզի ախտորոշում ու բուժում` ոսկրային կոտրվածքների կանխարգելման և ցավային համախտանիշների բուժման նպատակով (http://altmed.am/?p=5940):
  • «Ցավի կառավարում» pain management») ծրագիր՝ սուր և քրոնիկ ցավերի ախտորոշում և բուժում (մեջքի ստորին մասի ցավի համախտանիշ («low back pain»), ֆանտոմային և կաուզալգիկ ցավային համախտանիշեր, գլխացավ և գլխապտույտ, նևրիտներ, եռորյակ նյարդի նևրալգիա, պոստհերպետիկ նևրալգիա և այլն):
  • «Ոչ՜ հեպատիտին» ծրագիր` լյարդի քրոնիկ հիվանդությունների (հեպատիտ B ու C, հեպատոզ, Ժիլբերի համախտանիշ և այլն) ժամանակ:
  • «Քաշի շտկում» ծրագիրը՝ առաջնային և երկրորդային ճարպակալման, ինչպես նաև մետաբոլիկ համախտանիշի ժամանակ ճարպակալման ախտորոշում և բուժում:
  • «Երիտասարդացում» (“Anti-aging”) ծրագիր՝ մաշկի և մազերի խնդիրների ախտորոշման և բուժման նպատակով:

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում մասնագետների բազմադիսցիպլինար թիմը իրականացնում է նաև տարբեր տարածված հիվանդությունների ախտորոշում, բուժում և վերականգնում.

  • հենաշարժողական ապարատի հիվանդություներ. արթրիտներ, պերիարթրիտներ, արթրոզներ, բուրսիտներ, ռևմատոիդ արթրիտ, պոդագրա, Բեխտերևի հիվանդություն, արմնկային, կոնքազդրային ու ծնկների հոդերի պաթոլոգիա և այլն:
  • աղեստամոքսային տրակտի հիվանդություններ. գաստրիտ, խոլեցիստիտ, պանկրեատիտ, փորկապություն, պարազիտար հիվանդություններ,  հավելյալ բակտերիալ աճ (դիսբիոզ) և այլն:
  • նյութափոխանակության խանգարումներ և էնդոկրին հիվանդություններ. հիպոթիրեոզ, շաքարախտ, կլիմակտերիկ համախտանիշ, դաշտանային ցիկլի խանգարումներ, մաստոպատիա, հավելյալ քաշ ու թերքաշ, դիսմիկրոէլեմենտոզ, հիպովիտամինոզ, սննդի ընդունման խանգարումներ և այլն:
  • միզասեռական հիվանդություններ.  դիսմենորեա, արգանդի հավելումների բորբոքում, ցիստիտ, երիկամների (միզապարկի) քարային հիվանդություն, գիշերային անմիզապահություն, պրոստատիտ և այլն:
  • մաշկային հիվանդություններ. դերմատիտ, էկզեմա, պզուկներ, մազաթափություն, մաշկի սնկային, վիրուսային ու բակտերիալ հիվանդություններ և այլն:
  • ալերգիկ վիճակներ. ալերգիկ ռինիտ և կոնյուկտիվիտ, բրոնխիալ ասթմա, պոլլինոզ, սննդային ու դեղորայքային ալերգիա և այլն:
  • հոգեհուզական ոլորտի խանգարումներ. նևրոզներ, դեպրեսիա, ֆոբիաներ, տարիքային ճգնաժամեր, կախվածություններ (հակում մոլախաղերի և ծխախոտի նկատմամբ), խուճապի հարձակումներ և այլն։
  •  լոգոպեդական խանգարումներ. խոսքի (աուտիզմ, լոգոնևրոզ (կակազություն), աֆազիա, դիսարտրիա, դիսլալիա և այլն), ձայնի (աֆոնիա, հնչողության), ընթերցանության և գրավոր խոսքի (դիսլեքսիա, դիսգրաֆիա) և այլն:

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում անցկացվում է.

  • Օստեոդենսիտոմետրիա՝ օստեոպենիայի, օստեոպորոզի և ճարպակալման աստիճանի որոշում՝ DEXA-օստեոդենսիտոմետրիայի մեթոդով:

«Stratos»  օստեոդենսիտոմետր («DMS» ընկերություն, Ֆրանսիա)

Ներկայումս օստեոպենիայի և օստեոպորոզի ճշգրիտ ախտորոշման համար բժիշկները կիրառում են ռետգենոգրաֆիայի բարելավված ձևը, որը կոչվում է «DEXA» (Dual-Energy X-ray Absorptiometry, երկէներգետիկ ռետգենային աբսորբցիոմետրիա) օստեոդենսիտոմետրիա, որը Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից ճանաչվել է օստեոպորոզի ախտորոշման «Ոսկե ստանդարտ», քանի որ այն միավորում է մի շարք օգտակար հատկանիշներ՝ առանցքային կմախքի ուսումնասիրելու հնարավորություն, բարձր զգայունություն և ուրույնութուն, բարձր ճշգրտություն և հետազոտության արագություն (http://altmed.am/?page_id=1884): Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում տեղադրվել է Հայաստանում միակ ժամանակակից «DMS» (Ֆրանսիա) ֆիրմայի «STRATOS» «DEXA»-տեխնոլոգիայի հիման վրա կառուցված բազմասայթային ռետգեն դենսիտոմետրը: «STRATOS» սարքը թույլ է տալիս օպտիմիզացված ճշգրտությամբ, անցավ, գնահատել ուսումնասիրվող մարմնի հատվածի՝ կոնքազդրային հոդի,  ողնաշարի, նախաբազուկի ոսկրային հյուսվածքի խտությունը, ինչպես նաև անցկացնել «ամբողջ մարմին» ծրագիր՝ պացիենտի մարմնի ոսկրային, ճարպային և ոչ ճարպային զանգվածի տոկոսային քանակությունը, «օրթոպեդիկ» ծրագիր՝ ոսկրային հյուսվածքի վիճակի գնահատում պրոթեզավորված հոդի շրջանում և «մանկական» ծրագիր՝ 5-ամյա հասակից սկսած երեխաների հետազոտությունը (http://altmed.am/?p=5956):

  • Կենսաքիմիական ախտորոշում` հելիկոբակտերիոզի (ստամոքսի վարակվածությունը Helicobacter pilori բակտերիայով) հայտնաբերում՝ С13 ՈՇԹ  (միզանյութի շնչառական թեստ) միջոցով:

С13 ՄՇՏ («FAN hp» անալիզատոր, «Fisher» ընկերություն, Գերմանիա)

Առաջին անգամ Հայաստանում Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում ներդրոած է «Helicobacter pylori»  բակտերիայի ախտորոշման «Ոսկե ստանդարտ» C13 ուրեազային շնչառական թեստը (http://altmed.am/?p=5953), որը ստացել է որակի միջազգային սերտիֆիկատներ: C13 Ուրեազային շնչառական թեստն (ՈւՇԹ) ունի զգայունության (100%), ճշգրտության (98,5%) և հստակության (100%) բարձր մակարդակ, ինչը հնարավորություն է ընձեռում տալ հիվանդի «Helicobacter pylori» (Hp) միկրոբըով վարակման քանակական գնահատականը՝ նախքան բուժումը, բուժման ընթացքում և բուժման ավարտից հետո, այսինքն՝ դատել անցկացվող թերապիայի արդյունավետության վերաբերյալ: Սա միակ թեստն է, որը թույլ է տալիս որոշել ոչ միայն Hp միկրոբների առկայությունն, այլ նաև դրանց քանակությունը (http://altmed.am/?page_id=5098):

  • ԷՆՄԳ-ախտորոշում՝ ծայրամասային նյարդերի ու մկանների կառուցվածքային ու  ֆունկցիոնալ վիճակի ստիմուլյացիոն էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մեթոդով հետազոտություն:
  • Անտրոպոմետրիա՝ մարմնի անատոմիական թերությունների (սկոլիոզ, կիֆոսկոլիոզ, կեցվածքի խախտումներ և այլն), մարմնի կազմվածքի տեսակի և ոչ օպտիմալ շարժման ստերեոտիպի հայտնաբերում՝ սոմատոսկոպիայի մեթոդով. Հարթաթաթության աստիճանի և տեսակի որոշում՝ պլանտոգրաֆիայի մեթոդով:
  • Հոգեբանական ախտորոշում՝ հիվանդի հոգեբանական ու հուզական վիճակի գնահատում:
  • Լոգոպեդական փորձաքննություն՝ խոսքի, ձայնի, ընթերցանության և գրավոր խոսքի խանգարումների վերլուծություն:
  • Ռեֆլեքսոախտորոշում՝ Վերականգնողական և ֆիզիոթերապիայի կլինիկայում լայնորեն կիրառվում են նաև այլընտրանքային ախտորոշման մեթոդները. մարդու օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի գնահատումը և դեղորայքային տեստավորման կատարումը զարկերակային ախտորոշման, աուրիկուլյառ ախտորոշման, Սու-Ջոկ ախտորոշման, իրիդոախտորոշման և Վեգետատիվ ռեզոնանսային թեստավորման միջոցով:

Վեգետատիվ ռեզոնանսային թեստ (“ԻՄԵԴԻՍԷՔՍՊԵՐՏապարատը, ՌԴ)

Այլընտրանքային նախնական ախտորոշման մեթոդները թույլ են տալիս. գնահատել օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը, բացահայտելով նույնիսկ նախնական փոփոխությունները. անցկացնել վարակիչ հիվանդությունների էթիվոլոգիական ախտորոշումը. բացահայտել տոքսիկ ազդեցությունները եւ հոգեկան-էմոցիոնալ խանգարումները. որոշել է ուռուցքների առկայությունը և ձևավորման հակվածությունը. հայտնաբերել ալերգիկ ռեակցիաները եւ ալերգենները. որոշել օրգանիզմի մեջ միկրոտարրերի, վիտամինների, հորմոնների և ֆերմենտների պակասը: Վեգետատիվ ռեզոնանսային տեստը թույլ է տալիս իրականացնել դեղորայքի, սննդամթերքի և այլն անհատական ընտրությունը ու տեստավորումը, գնահատելով դրանց գործողության արդյունավետությունը, համատեղելիությունը, օպտիմալ դոզան ու հնարավոր կողմնակի բարդությունները կոնկրետ հիվանդի մոտ:

ԹԵՐԱՊԻԱ

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում կիրառվում են ժամանակակից արևմտյան գիտական տեխնոլոգիաները.

  • ԿՀԿթերապիայի (կենսաբանական հետադարձ կապ) նպատակով կիրառվում են «ԲիոԲիտտման» ու «Միոտոնիկ» (Ռուսաստան) ծրագրա-ապարատային համալիրները. Հենաշարժական ապարատի հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ էլեկտրոմիոգրամմայի (ԷՄԳԿՀԿ) միջոցով, կենտրոնական նյարդային համակարգի էլեկտրոէնցեֆալոգրամայով (ԷԷԳԿՀԿ), ինչպես նաև խոսքի խանգարումների շտկում` սրտի կծկումների հաճախականության (ՍԿՀՍՇԱԿՀԿ) մոնիթորինգի միջոցով:

ԿՀԿթերապիա («ԲիոԲիտտման», Ռուսաստան)

Ադապտիվ կամ ֆունկցիոնալ կենսաբանական կառավարման մեթոդը՝ ԿՀԿթերապիա կամ biofeedback (կոչվում է նաև օպեռանտ պայմանավորման մեթոդ, վիսցեռալ ուսուցում, բիոռեաբիլիտացիա և այլն). Սա ժամանակակից բուժման մեթոդ է, որի նպատակն է ակտիվացնել հմտությունների վերականգնման կամ կատարելագործման նպատակով (http://altmed.am/?page_id=1126): XXI դրամ տեխնոլոգիա՝ ֆունկցիոնալ կենսաբանական կառավարում կամ ԿՀԿ-թերապիա. Սա բուժական ռեաբիլիտացիայի մեթոդ է, որի ժամանակ իրականացվում է հիվանդի ֆիզիոլոգիական պրոցեսների պայմանական-ռեֆլեկտորային կարգավորում, հիմնված կենսաբանական հետադարձ կապի (ԿՀԿ) սկզբունքի վրա և որն իրականացվում է, օգտագործելով ապարատային-ծրագրային համակարգչային համալիրներ:

  • Ֆիզիոթերապիա. էլեկտրոֆորեզ, ինգալյացիա, դարսոնվալիզացիա, ուլտրաձայնային թերապիա, մագնիսոթերապիա, լազերային թերապիա և այլն:
  • Հիդրոթերապիա (ջրային բուժում). Ողնաշարի ստորջրյա ձգում (տրակցիոն թերապիա), ստորջրյա ցնցուղ-մերսում ու հարողնաշարային մկանների մերսում, և ֆոտոթերապիա՝ (գունային սպեկտրի ազդեցությունը օրգանիզմի վրա), օգտագործելով «Օրբիտա» ընկերության (Ռուսաստան) «Ակվատրակցիոն» բազմաֆունկցիոնալ հիդրոմերսման համալիրը (http://altmed.am/?page_id=5244): Առաջին անգամ Հայաստանում Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում ներդրված է ողնաշարի վերահսկվող ստորջրյա երկարաձգում ու ստորջրյա ցնցուղ-մերսում՝ դա միջողնային սկավառակի ճողվածքների դեպքում հենաշարժողական համակարգի բուժման առավել առաջադեմ և արդյունավետ մեթոդներից մեկն է: Պրոցեդուրան իրականացվում է «Ակվատրակցիոն» բազմաֆունկցիոնալ ջրամերսման սարքավորումների միջոցով, որը թույլ է տալիս իրականացնել վերահսկվող ստորջրյա երկարաձգում. երկարաձգման տեսակները՝ պարանոցի ու գոտկատեղի, իսկ երկարաձգման ռեժիմները՝ մշտական (ստատիկ ձգում) ու փոփոխական (դինամիկ ձգում): «Ակվատրակցիոն»-ը նախատեսված է նաև տարբեր բալնեոլոգիական պրոցեդուրաներ անցկացնելու համար՝ հիդրոմերսում (թուլացնում է հարդողնաշարային մկանները, որպեսզի երկարաձգումը տեղի ունենա ավելի հեշտ ու ֆիզիոլոգիապես). քրոմոթերապիա (մարդու օրգանիզմի վրա ազդեցություն գույնի սպեկտրով, որը դրականորեն է ազդում է նյարդային և հորմոնալ համակարգի վրա, ինչպես նաև նպաստում է մի շարք կոսմետոլոգիական խնդիրների որոշմանը):

Ակվատրակցիոն» համալիր, «Օրբիտա» ՆՎՊ ընկերություն, Ռուսաստան)

Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում իրականացվում է ցեխաբուժությամբ թերապիա, օգտագործելով բնական պելոիդների ամենահարուստ հանքավայրերից մեկը, որը գտնվում է Սակի (Ղրիմ) քաղաքի մոտ: Սակի լճի ցեխերն ունեն մի շարք եզակի հատկություններ, որոնց շնորհիվ ըստ ապաքինող ուժի գերազանցում են Մեռյալ ծովի պաշարների որակը: Սակի լճի ցեխը մարմնի տուժած տարածքների վրա ցուցաբերում է հակաբակտերիալ, ներծծման և վերականգնող ազդեցություն, ուժեղացնելով նյութափոխանակության գործընթացը: Այն պարունակում է հանքային աղերի, միկրոէլեմենտների ու կենսատիմուլյատորների հավասարակշռված համալիր, այդ թվում` լիպիդներ, ֆոսֆոլիպիդներ, ամինաթթուներ, ստերոիդներ, վիտամիններ (А, В1, В6, В12, С, D, E, F, PP), մարդու առողջության համար կենսական այլ տարրեր (http://altmed.am/?page_id=5248:

Պելոիդոթերապիա (Սակի լճի  ցեխեր, Ղրիմ)

  • Կինեզիոթերապիա (բուժական ֆիզկուլտուրա). Ողնաարի, մկանների ու հոդերի ֆունկցիայի խանգարումների բուժում՝ օգտագործելով բժիշկ Բուբնովսկու «ՄՏԲ» բազմաֆունկցիոնալ մարզասարքը (Ռուսաստան) և հոդերի հատուկ ձգումներ՝ «Շլիգենթիշ» (Գերմանիա) մարզասարքի օգնությամբ:
  • Մերսում. դասական, սեգմենտար, կետային, վակուումային, անուշաբույր յուղերով, ապարատային և հակացելյուլիտային:
  • Բուժական դեղորայքային շրջափակում. PRP-թերապիա (Platelet Rich Plasma), հարողնաշարային և հաղորդչական շրջափակում, պլազմոլիֆտինգ և այլն:
  • Դիետոլոգիա/նուտրիցիոլոգա. պրոբիոտիկների, նուտրիցևտիկների և պարաֆարմացևտիկների կիրառում:
  • Հոգեթերապիա. պոզիտիվ հոգեթերապիա, արտ-թերապիա, ՆԼԾ, հոգեդրամա:
  • Լոգոպեդական շտկում. խոսքի, ձայնի, ընթերցանության և գրավոր խոսքի խանգարումների:

Բացի ժամանակակից գիտական բժշկությունից, համամարդկային գիտելիքի գանձարանում պահպանվել է նաեւ ժողովրդական բժշկության հարուստ ժառանգությունը, որը վերջին տարիներին արժանանում է ավելի ու ավելի մեծ թվով բժիշկների և հիվանդների ուշադրությանը: Ժողովրդական բժշկությունը ներառում է տարբեր երկրներում դարերի ընթացքում կուտակված և սերնդից սերունդ փոխանցվող ախտորոշման և բուժման մեթոդներին և միջոցներին առնչվող գործնական փորձը։ Ժողովրդական, ավանդական և այլընտրանքային բժշկության ախտորոշիչ և բուժական շատ մեթոդներ արդյունավետորեն կիրառվում են Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայում (http://altmed.am/?page_id=1083)`

  • Ռեֆլեքսոթերապիա (ասեղնաբուժություն, մոքսաթերապիա, արյունառություն, ֆարմակոպունկտուրա, էլեկտրապունկտուրա, լազերոպունկտուրա).
  • Մանուալ բժշկություն (մանուալ թերապիա, օստեոպաթիա (http://altmed.am/?page_id=5252).
  • Հոմեոպատիա (դասական հոմեոպաթիա, հոմեոսինիատրիա).
  • Ֆիտոթերապիա (բուսաբուժություն).
  • Արոմաթերապիա (բուժում անուշաբույր յուղերով).
  • Հիրուդոթերապիա (տզրուկաբուժություն).
  • Ապիթերապիա (բուժում մեղվասննդամթերքով).
  • Կավաբուժություն:

Մեր ծառայությունները

  • Ռեաբիլիտոլոգիա
  • Նյարդաբանություն
  • Ռևմատոլոգիա
  • Անեսթեզիոլոգիա
  • Վնասվածքաբանություն-օրթոպեդիա
  • Նյարդավիրաբուժություն
  • Էնդոկրինոլոգիա
  • Գաստրոէնտերոլոգիա
  • Դիետոլոգիա-նուտրիցիոլոգիա
  • Մաշկաբանություն-կոսմետոլոգիա
  • Ֆիզիոթերապիա
  • Ռեֆլեքսոլոգիա
  • Մանուալ թերապիա
  • Օստեոպաթիա
  • Կինեզիոլոգիա
  • Մերսում
  • Հոմեոպաթիա
  • Հոգեբուժություն
  • Հոգեբանություն
  • Լոգոպեդիա

Ուսումնական գործունեություն

Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական Բժշկական Համալսարան

Այլընտրանքային Բժշկության Դասընթաց

Դասընթացի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Ավագյան Մկրտիչ Նորայրի

Պատասխանելով վերջին շրջանում ժողովրդական, ավանդական եւ այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների ուսումնասիրության զանգվածային պահանջարկին 2014թ. սեպտեմբերին Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանում բացվել է Այլընտրանքային բժշկության դասընթացը, որի նպատակն է առողջապահության ոլորտի մասնագետների համար ստեղծել հնարավորություն անցնել մասնագիտացում եւ կատարելագործում «Ռեֆլեքսաթերապիա»,  «Մանուալ թերապիա», «Հոմեոպաթիա» եւ «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով, ինչպես նաեւ ավանդական եւ այլընտրանքային ախտորոշման եւ բուժման տարբեր մեթոդների ուսուցում’ աուրիկւլաթէրապիայի, Սու-Ջոկ թերապիայի, իրիդոախտորոշում, էլեկտրոախտորոշման և էլեկտրոթերապիայի մեթոդները ըստ Ռ. Ֆոլլի ու Ի. Նակատանիի, կրանիոպունկտուրայի մեթոդը ըստ Տ. Յամամոտոյի, բուսաբուժությունը (բուժում, օգտագործելով բուժիչ դեղաբույսեր), առոմաթէրապիան (բուժում, օգտագործելով անուշաբույր յուղերը), ապիթէրապիան (բուժում մեղվասննդամթերքներով), տզրուկաբուժությունը (բուժում, օգտագործելով բժշկական տզրուկներին), կավաբուժությունը եւ այլն:

Դասընթացի հիմնադիրն ու ղեկավարն է բ.գ.թ., դոցենտ Մկրտիչ Նորայրի Ավագյանը (մասնագիտություն՝ «Անեսթեզիոլոգիա-ռեանիմատոլոգիա,  «Նյարդաբանություն», «Ռեֆլեքսաթերապիա», «Մանուալ թերապիա»): Այլընտրանքային բժշկության դասընթացի կայացման ընթացքում աշխատակիցների կողմից համապատասխան աշխատանք է տարվել ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտում մասնագիտացման և կատարելագործման ուսումնական գործընթացի կազմակերպման ուղղությամբ՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում համապատասխան ամբիոնների աշխատանքային փորձի ուսումնասիրության հիման վրա:

Այլընտրանքային բժշկության դասընթացի եւ կլինիկայի առջև դրված խնդիրները հետևյալն են՝

  1. Հայաստանի բուժաշխատողների տեսական և գործնական մասնագիտացում ու կատարելագործում ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդներով.
  2. Ավանդական և այլընտրանքային բժշկության տարբեր մեթոդների էֆեկտիվության, անվտանգության և տնտեսական արդյունավետության հետազոտությունների իրականացում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ինտեգրվելու համար.
  3. Հայկական ժողովրդական բժշկության հարուստ ժառանգության՝ բուսաբուժություն, ապիտերապիա, կավաբուժություն, հիրուդոթերապիա, հոգեթերապիա և այլն, ուսումնասիրություն և տարածում.
  4. Խորհրդատվական և ախտորոշիչ օգնություն ՀՀ առողջապահության հաստատություններին:

Այլընտրանքային բժշկության դասընթացում բժիշկների համար իրականացվում է մասնագիտացում մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում «Մանուալ թերապիա», «Ռեֆլեքսաթերապիա», «Հոմեոպաթիա» եւ «Դիետոլոգիա-Նուտրիցիոլոգիա» մասնագիտություններով: «Մանուալ թերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում հենաշարժողական համակարի հիվանդությունների մանուալ թերապիայի ու օստեոպաթիայի ախտորոշման (ողնաշարի, հոդերի եւ մկանների ակտիվ ու պասիվ շարժումների հետազոտություն) եւ բուժման (մանիպուլյացիոն, մոբիլիզացիոն ու տրակցիոն տեխնիկաներ) մեթոդներին: «Ռեֆլեկսաթերապիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է բժիշկների ուսուցում Չժեն-ցզյու թերապիայի (մարմնի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի չինական մեթոդը), Աուրիկուլաթերապիայի (ականջի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի մեթոդը ըստ Ռ.Նոժեյի (Ֆրանսիա), Սու-դժոկ թերապիայի (ձեռքերի եւ ոտքերի ասեղնաբուժության կետերը օգտագործող ռեֆլեկսաթերապիայի մեթոդը ըստ Պակ Չժե Ոույի (Հ. Կորեա), ինչպես նաեւ Ի. Նակատանիյի (Ճապոնիա) եւ Ռ. Ֆոլլի (Գերմանիա) էլեկտրապունկտուրային ախտորոշիչ մեթոդներին (մարդու մարմնի ասեղնաբուժության կետերի էլեկտրամագնիսական բնութագրերի ուսումնասիրության սկրինինգ-ախտորոշման մեթոդները): «Հոմեոպաթիա» մասնագիտության մեկ տարվա կլինիկական օրդինատուրայում (մասնագիտացում) իրականացվում է դասական հոմեոպաթիայի բժիշկների ուսուցում, որի ծրագիրը մշակվել է Գերմանիայի փորձագետների հետ համատեղ:

Բացի այդ, ընդհանուր պրոֆիլի բժիշկների համար իրականացվում է ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտի ախտորոշման և բուժման տարբեր մեթոդների կարճաժամկետ դասընթացներ (մինչեւ 1 ամիս)՝ աուրիկուլաթերապիա, սու-դժոկ թերապիա, էլեկտրապունկտուրային ախտորոշում եւ դեղանյութերի թեստավորում ըստ Ռ. Ֆոլլի մեթոդի, էլեկտրապունկտուրային ախտորոշում եւ թերապիա ըստ Ի. Նակատանիյի մեթոդի, գլխի ասեղնաբուժություն ըստ Տ. Յամամոտոյի մեթոդի (Ճապոնիա), ավշային դրենաժային մերսման եղանակը, բուսաբուժություն, արոմաթերապիա, ապիթերապիա, տզրուկաբուժություն, կավաբուժություն  և այլն:

Դասընթացն ունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, ներառված է համակարգչային տեխնոլոգիաներ ավանդական եւ այլընտրանքային բժշկության տարբեր ոլորտներում: Այլընտրանքային բժշկության դասընթացի կլինիկական բազաներ են՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Վերականգնողական և ֆիզիոթերապիայի կլինիկան, “Էրեբունի” բժշկական կենտրոնի հոմեոպաթիայի բաժանմունքը, Մոր և մանկան առողջության պահպանման գիտա-հետազոտական կենտրոնի ավանդական բժշկության կաբինետը, ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնը, «ԱրԲես» առողջության կենտրոնը,  «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոնը և այլն:

Այլընտրանքային բժշկության դասընթացում ուսումնական գործընթացում օգտագործվում է անձնակազմի կողմից մշակված դասագրքեր եւ ուսումնական ձեռնարկներ:

  1. «Чжень–цзю терапия» (иглотерапия и прижигание). «Չժեն-ցզյու թերապիա» (ասեղնաբուժությամբ եւ այրում). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 184 էջ.
  2. «Аурикулярная акупунктура». (Աուրիկուլյար ասեղնաբուժություն). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 116 էջ.
  3. «Су-джок терапия». (Սու-դժոկ թերապիա). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 56 էջ.
  4. «Электропунктурная диагностика по методу Р.Фолля». (Էլեկտրապունկտուրային ախտորոշում ըստ Ռ.Ֆոլլի մեթոդի). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 40 էջ.
  5. «Инструментальные методы электропунктурной рефлексодиагностики». (Էլեկտրապունկտուրային ախտորոշման գործիքային մեթոդները). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 28 էջ.
  6. «Основы нутрициологии». (Սնուցման հիմունքները), Ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 114 էջ.
  7. «Глинотерапия». (Կավաբուժություն). Ուսումնա-մեթոդական ձեռնարկ, 35 էջ.

Գիտական գործունեություն

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Այլընտրանքային բժշկության դասընթացի աշխատակիցները հրատարակել են ավելի քան 50 գիտական հոդվածներ: Մեր աշխատակիցները զեկույցներով մասնակցել են տարբեր կոնֆերանսների, հանդիպումների և սեմինարների Հայաստանում և արտերկրու’ Ռուսաստան, ԱՄՆ, Վրաստան, Ավստրիա, Սլովենիա, Պորտուգալիա, Իտալիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա, Դանիա, Անգլիա, Գերմանիա, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Կորեա: Վերականգնողական և ֆիզիոթերապիայի կլինիկայում գիտական և տեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են հետազոտություններ՝

  • Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի և Ռուսաստանի «Կոլոյարո», «Իմեդիս» և «ԼԵՏ» արտադրող ֆիրմաների հետ համատեղ էլեկտրաակուպունկտուրային ախտորոշման նոր սարքերի և ռեֆլեքսոթերապիայի նոր մեթոդների կիրառման ոլորտում.
  • Հայաստանի Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հին ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտի հետ համատեղ հայկական ավանդական բժշկության դեղամիջոցների օգտագործման ուսումնասիրությունները.
  • Հայաստանի «Ինսի-ՆՏԿ» և “Սամվել Սերգոյան” ԱՁ դեղագործական ընկերությունների հետ համատեղ նոր դեղամիջոցների օգտագործման ուսումնասիրության ոլորտում:

Վերականգնողական և ֆիզիոթերապիայի կլինիկայում մշակվում են ավանդական և այլընտրանքային բժշկության ոլորտի նոր օրիգինալ ախտորոշիչ և բուժական մեթոդներ: Դրանք հիմնված են՝

  • «Բիոսկոպ» հայկական նոր սարքավորումային ախտորոշիչ համալիրի.
  • Սկալպոթերապիայի նոր հայկական մեթոդի.
  • «Չորաթան» հայկական նոր թթվակաթնային սննդանյութի ներդրման վրա:

Համագործակցություն

Այլընտրանքային բժշկության դասընթացի մասնագետները կապեր են պահպանում բազմաթիվ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Կանադայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Սլովակիայի և այլ երկրների գործընկերների հետ: Այլընտրանքային բժշկության դասընթացին կատարելագործման սեմինարներ են հրավիրվել մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Հնդկաստանից, Կանադայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ավստրալիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Իրանից:

Բաժանմունքի բժիշկներ

Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայի ղեկավար
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայի բժիշկ-գաստրոէնտերոլոգ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայի բժիշկ-հոմեոպաթ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայի ֆիզիոթերապևտ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայի բժիշկ-էնդոկրինոլոգ
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ռեաբիլիտացիայի և ֆիզիոթերապիայի կլինիկայի մաշկաբան-վեներոլոգ

Նկարներ

Ինչպես կարող ենք ձեզ օգնել: